շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաղանիսում ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը

Բաղանիսում ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում՝ ավտոլվացման կետի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

 

  • Կիսվել: