հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը

Բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը

Այսօր Երևան– Արմավիր ավտոճանապարհին բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը:
Արարողությունը տեղի է ունեցել Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ:
 
«Այսուհետ Հայաստանի բնակիչներն ու հյուրերը, երթևեկելով այս ճանապարհով, կտեսնեն, թե ինչպես է հայ ժողովուրդը գնահատում Ռուսաստանի և Հայաստանի պատմությունն ու բարեկամությունը»,– ասել է «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշել է, որ Հայաստանը վերջին շրջանում ռուսաստանցիների համար առավել նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների եռյակում է, ու այս համատեքստում կարևոր է համարել հուշատախտակի բացումը։
Ցուցանակի բացման արարողությունից հետո պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել ու ծառեր տնկել ռուս զինվորների հուշարձանի մոտ։
 

  • Կիսվել: