ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բացառիկ տեսանյութ. քրեակատարողական ծառայության ավագ լեյտենանտը «Յուքոմ» ընկերությունում վնասազերծում է զինված հանցագործին

Բացառիկ տեսանյութ. քրեակատարողական ծառայության ավագ լեյտենանտը «Յուքոմ» ընկերությունում վնասազերծում է զինված հանցագործին

Օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ս-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Սահակ Ս-ն, ով կասկածվում է նոյեմբերի 15-ին Երևանում՝ «Յուքոմ» ընկերության մասնաճյուղում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, կալանավորվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» ՔԿՀ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնոմ է տեսախցիկի արձանագրածը, որում երևում է, թե ինչպես է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Սարգիս Մկրտչյանը վնասազերծում զինված տղամարդուն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, նոյեմբերի 15-ին դանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում գլխարկով գլուխը փակած մի քաղաքացի դանակով զինված մտել էր Ավան վարչական շրջանի Խուդյակով 220/5 հասցեում գործող «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ և ակնհայտ այնտեղից փորձել էր հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսներ։ Ճիվաղին տեղում վնասազերծել էր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողաան ծառայության աշխատակիցը, ով այդ պահին անցնելիս էր եղել նշված վայրով ու նկատել էր, որ գրասենյակի ներսում աժիոտաժ է, ապա նա, վտանգելով իր կյանքը, մտել էր ներս ու վնասազերծել հանցագործին։

Ահազանգով դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը և ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշ Մուշեղյանը։

Ահազանգով ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի և բաժնի պետի տեղակալ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում քննիչները տեղազննություն էին կատարում՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Առուշանյանի գլխավորությամբ, օպերխումբը, որում ներգրավված էին քրեական հետախուզության խմբի օպերլիազորներ, գրասենյակից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր խոհանոցային դանակ, որը հանդիսանում էր հանցագործության գործիք։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Ռաֆիկ Վարդանյանը։ Զինված հանցագործին վնասազերծած ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակից Սարգիս Մկրտչյանն է:

Տեսանյութը՝ այստեղ

Եվս մեկ տեսանյութ՝ ստորև.

  • Կիսվել: