չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ապօրինի թմրաշրջանառության դեպք Քանաքեռ Զեյթունում. փաթեթները ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով, որ տեղադրի թաքստոցներով

Ապօրինի թմրաշրջանառության դեպք Քանաքեռ Զեյթունում. փաթեթները ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով, որ տեղադրի թաքստոցներով

Մայիսի 31-ի լուսադեմին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Ռուբինյան փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Ստեփանավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու. կասկածանքը` թմրամիջոց պահելն ու օգտագործելը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածի տեսքը ոստիկաններին որոշակի ենթադրությունների տեղիք տվեց:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածը թմրամիջոցով փաթեթները ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ որոշակի վճարի դիմաց դրանք նախապես պայմանավորված տարբեր թաքստոցներում տեղադրելու նպատակով: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը հաստատեց ոստիկանների ենթադրությունը, նաև հավելեց, որ այդ օրն արդեն հասցրել էր հինգ փաթեթ տեղադրել Ռուբինյանց փողոցի տարբեր հատվածներում:


Նշանակվել են փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: