շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ-ում միջադեպի մասնակիցներից մեկն անցնում է Միրզոյանի դեմ մահափորձի գործով․ Հակոբյան

ԱԺ-ում միջադեպի մասնակիցներից մեկն անցնում է Միրզոյանի դեմ մահափորձի գործով․ Հակոբյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին։

Լրագրողների հարցերին ի պատասխան պատգամավորն ասաց, որ դեկտեմբերին 7-ին լրատվամիջոցներից մեկի եթերում խոսել է միջադեպի մասին։

«Կարճ կարող եմ ասել հետևյալը` այդ երիտասարդը, որքանով հիշում եմ անունը, Գերասիմ, ինքը մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի (ԱԳ նախարար- խմբ.) դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»,- ասաց Հակոբյանը` դատապարտելով նման մարդուն խորհրդարանում աշխատանք տալը։

 

  • Կիսվել: