չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԱԺ փոխխոսնակը DataArt Armenia ընկերությունում ծանոթացել է կառավարության կողմից գործարկված ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին

ԱԺ փոխխոսնակը DataArt Armenia ընկերությունում ծանոթացել է կառավարության կողմից գործարկված ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների հետ այցելել են DataArt Armenia ընկերություն։

«Տեղում ծանոթացանք կառավարության կողմից գործարկված ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին, Հայաստան տեղափոխված արտասահմանցի մասնագետների ապրելու և աշխատելու պայմաններին, գոյություն ունեցող մարտահրավերներին և զարգացման նոր հնարավորություններին։

Ուրախալի էր արձանագրելը, որ ի թիվս այլ կարևոր ծրագրերի` ընկերությունը զբաղվում է նաև ԼՂ բռնի տեղահանված հայ կանանց ինտենսիվ վերապատրաստման դասընթացներով, որի նպատակը ոլորտում աշխատանքի անցնելու հնարավորություն ստեղծելն է։ Մտքեր փոխանակեցինք նաև նախատեսվող օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև ռազմավարական նոր ծրագրերի իրականացման շուրջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:

  • Կիսվել: