երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ

ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություններ է հաղորդել Եվրոպական խորհրդարանում հայկական պատվիրակության հանդիպումների մասին: 
 
«Շարունակելով Եվրոպական խորհրդարանում մեր հանդիպումները՝ այսօր քննարկումներ ունեցանք ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի և Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Վիոլա ֆոն Կրամոն֊Տոբադելի հետ։
 
Քննարկումների առանցքում գտնվում էին Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները։
 
 
Մեր գործընկերներին կոչ արեցինք կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ»,- գրել է Կոնջորյանը։
 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Ռասա Յուկնևիչենեի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Պետեր վան Դալենի և Չառլի Վեյմերսի հետ: 

 

  • Կիսվել: