երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԺ նախագահը քաղաքացիներից ներողություն խնդրեց միջադեպի համար

ԱԺ նախագահը քաղաքացիներից ներողություն խնդրեց միջադեպի համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լարված իրավիճակից հետո ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից:

«Ուզում եմ բոլորի կողմից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակին ականատես լինելու համար»,- ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը հայտարարեց ընդմիջում մինչև 12:00-ն:
Նշենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ 

միջադեպն է գրանցվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի 

ժամանակ, երբ նա հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ 

փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են, նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին: Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 

անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց:  

  • Կիսվել: