հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ-ն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները. Գալստյան

ԱԺ-ն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները. Գալստյան

ՀՀ Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի (E-parliament) ստեղծման աշխատանքները, որի նպատակն է էլեկտրոնային տեղեկատվական ողջ ենթակառուցվածքի համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին, ինչպես նաև ձեռքով իրականացվող բազմաթիվ գործընթացների ամբողջական ավտոմատացումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

՛՛Թվային տեխնոլոգիաների միջոցով խորհրդարան֊ հասարակություն կապն ավելի դյուրին և մատչելի է դառնալու։

Այսօր հանդիպել եմ ՄԶԾ (UNDP) խորհրդարանական ծրագրի ղեկավարի հետ՝ քննարկելու համատեղ քայլերը և ծրագրի իրականացման ֆինանսավորումը՛՛,-գրել է նա։

  • Կիսվել: