երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ մշտական հանձնաժողովները կընդունեն քաղաքացիներին. օրերն ու ժամերը հայտնի են

ԱԺ մշտական հանձնաժողովները կընդունեն քաղաքացիներին. օրերն ու ժամերը հայտնի են

Առաջիկա օրերին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները համապատասխան ժամերի կընդունեն քաղաքացիներին։

Ներկայացնում ենք հերթական ընդունելությունների ժամանակացույցը:

Այսպես՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քաղաքացիներին կընդունի 14.02.2022թ․ ժամը՝ 15։00-17։00։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով կարելի է դիմել 15.02.2022թ․ ժամը՝ 10։00-12։00։

Ինչ վերաբերում է  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, ապա այստեղ քաղաքացիներին սպասում են 16.02.2022թ․ ժամը՝ 10։00-12։00։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես պատրաստ է իր դռները բացել քաղաքացիների առջև: Այնտեղ կարելի է դիմել 16.02.2022թ․ ժամը՝ 15։00-17։00։

Մեր քաղաքացիները բազմաթիվ վարակների այս շրջանում թերևս ամենաշատը ցանկություն կունենան դիմելու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով, ինչը ևս հնարավոր է անել 17.02.2022թ․ ժամը՝ 14։00-16։00։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քաղաքացիներին կընդունի 21.02.2022թ․ ժամը՝ 10։00-12։00։

Եթե ֆինանսավարկային ոլորտին վերաբերող հարցեր ունեք, կարող եք դիմել  Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 22.02.2022թ․ 10։00-12։00։

Դե իսկ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քաղաքացիներին սպասում է 25.02.2022թ․ 15։00-17։00։

Անհրաժեշտ է հիշել, որ ընդունելությանը հերթագրվելու համար պետք է զանգահարել, հեռախոսահամարը հետևյալն է՝ (374-11) 513622, (374-10) 588551։

  • Կիսվել: