երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ազգային ժողովում մեկնարկում է «Ամառային դպրոց» 𝟑-րդ ծրագիրը

Ազգային ժողովում մեկնարկում է «Ամառային դպրոց» 𝟑-րդ ծրագիրը

Ազգային ժողովում մեկնարկում է «Ամառային դպրոց» 𝟑-րդ ծրագիրը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
 
«Բացահայտիր հնարավորություններդ Ազգային ժողովի «Ամառային դպրոցում»
 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 𝟐𝟎𝟐𝟒 թվականի օգոստոսի 𝟏𝟗-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։
 
Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի, պատգամավորների ու պետական կառույցների մասնագետների հետ, ստանալու գիտելիքներ քաղաքագիտության եւ հասարակագիտության ոլորտներում:
 
Ի՞նչ է սպասվում քեզ.
 
Հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
Հետաքրքիր դասեր, որոնք լի են նոր գիտելիքներով եւ տեղեկատվությամբ:
 
Այցելություններ թանգարաններ, մշակութային այլ վայրեր:
 
Հատուկ մրցանակներ.
 
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր եւ խրախուսական նվերներ։
 
Ինչպե՞ս մասնակցել.
 
Անհրաժեշտ է հաղթել Ազգային ժողովի կողմից կազմակերպված մրցույթում։
 
Գրանցվելու համար անցիր հետեւյալ հղմամբ՝ bit.ly/3xP2Cux
 
Շտապիր, հայտերն ընդունվում են մինչեւ 𝟐𝟎𝟐𝟒 թվականի հուլիսի 𝟐𝟓-ը:
 
Հարցեր ունե՞ս.
 
Զանգահարիր՝ (𝟎𝟏𝟏) 𝟓𝟏𝟑-𝟔𝟐𝟕 հեռախոսահամարով:
 
Բաց մի թող հնարավորությունը՝ մասնակցելու այս եզակի նախաձեռնությանը: Անկասկած, սա կլինի ամառվա քո ամենահետաքրքիր փորձառությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: