կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ազգային-ժողովրդավարան բեւեռ»-ն այսօր «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն

«Ազգային-ժողովրդավարան բեւեռ»-ն այսօր «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն

«Ազգային-ժողովրդավարան բեւեռ»-ն այսօր «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն։ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով երթի նպատակի մասին, ասաց․

 «Շրջափակման առաջին օրերից մեր առաջին ռեակցիան եղել է բողոքի երթով մոտենալ կառավարության շենք՝ հասկանալով, որ գլխավոր մեղավորը Երեւանի ադմինիստրացիան է։ Անշուշտ, մենք գիտենք, որ այս ադմինիստրացիան ենթակա է Ռուսաստանին, եւ հիմա գնում ենք արդեն ոչ թե պահանջելու, որ կատարեն նոյեմբերի 9-ի իրենց պարտավորությունները, այլ այսուհետ մի բան ունենք ասելու, որ գլխավոր լուծումն է լինելու․ հայ ժողովուրդը պիտի ինքնադրսեւորվի որպես սուբյեկտ, սեղմի դաշնակիցների՝ իրեն մեկնված ձեռքերը․ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ձեռքը պինդ բռնի եւ զուգահեռաբար Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից։ Լուծումը այս բանաձեւի մեջ է, որի ականատեսն ենք լինելու մոտ ժամանակներս»։

  • Կիսվել: