ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազատեկի բնակիչները կողմ են հանքի շահագործմանը

Ազատեկի բնակիչները կողմ են հանքի շահագործմանը

Ազատեկ գյուղի բնակչության մեծամասնությունը, որոնք մասնակցել են այսօր կայացած հանրային լսումներին, կողմ են եղել հանքավայրի հնարավոր շահագործմանը։ Ազատեկի վարչական ղեկավար Սիրակ Հովսեփյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 42 դեմ և 44 կողմ ձայների բաշխմամբ համայնքն իր նախնական համաձայնությունն է տվել հանքի շահագործմանը։

Նշենք, որ սա հանքավայրի շահագործման առաջին լսումներն էին Ազատեկ գյուղում, որը նախաձեռնել էր նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն։  

 

Վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ Ազատեկ գյուղի որ տարածքներին են հավակնում հանքարդյունաբերողները, Սիրակ Հովսեփյանը պատասխանեց, որ դեռևս հստակ չեն տարածքները, սակայն ամենայն հավանականությամբ Վայքից Ազատեկ ընկած ճանապարհի ձախ կողմի սարի և հարակից ձորերում՝ նախկինում եղած հանքահորերի տարածքներն են ուզում։ Թե քանի հեկտար տարածքի մասին է խոսքը, դեռևս հստակեցված չէ։

Հիշեցնենք, որ հանրային քննարկումներն այսօր թեժ էին անցնում։ Քննարկմանը ներկա էր նաև Ազատեկի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի նախկին ձեռք բերող՝ «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։

  • Կիսվել: