շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսուհետ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս բոլորը պետք է լինեն դիմակներով. Միրզոյան

Այսուհետ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս բոլորը պետք է լինեն դիմակներով. Միրզոյան

Այսօր ԱԺ ԼՀ խմբակցության պատգաամավոր  Աննա Կոստանյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ ցանկացավ հանել դիմակը, սակայն ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նկատողություն արեց:

Նա ասաց, որ դիմակը պետք է կրել ինչպես նիստի ողջ ընթացքում, այնպես էլ՝ ամբիոնից ելույթ ունենալիս:

Կոստանյանը նշեց, որ չի կարող խոսել դիմակով, քանի որ շունչը կտրվում է, ինչին ի պատասխան՝ Միրզոյանն առաջարկեց պայմանավորվել. ՛՛Եկեք պայմանավորվենք՝ այսուհետ ամբիոնից ելույթ ունենալիս բոլորը պետք է լինեն դիմակներով՛՛:

  • Կիսվել: