չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը

Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « 2 նոր երթուղի 1 օրում:

Օրը սկսենք հաճելի նորությամբ՝ Երևանի բնակիչների համար։ 

Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։

1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։

Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ և համակարգված՝  ավանը կապելով Էրեբունու հետ։

  • Կիսվել: