ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում. Ավինյան

Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում. Ավինյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը երեկ մասկնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ:

՛՛Առաջին անգամ իր պատմության ընթացքում ՀԱՊՀ ավարտական երեկոն անցավ պաշտոնական հագուստով, և այս ավանդույթն անկասկած այսուհետ կպահպանվի։

Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում և մոտ ապագայում դեռ շատ անդրադարձներ կունենանք համալսարանին։
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մաղթելով շարունական զարգացում և հաջողություն բոլոր նախաձեռնություններում՛՛,-գրել է Ավինյանը:
 

  • Կիսվել: