երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Այսօր գիշերը Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս

Այսօր գիշերը Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս

Այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։Այս մասին տեղեկացնում է Վրաստնում ՀՀ դեսպանությունը:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար»,-ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: