երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահին Ոսկեպար գյուղում հավաք է․ բնակիչները քննարկում են անում

Այս պահին Ոսկեպար գյուղում հավաք է․ բնակիչները քննարկում են անում

Այս պահին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հավաք է. քաղաքացիները դուրս են եկել փողոց:

Ինչպես ArmLur.am-ին տեղի բնակիչներից փոխանցեցին, այնտեղ են նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը և քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ Տավուշում պետք է սահմանագծում իրականացվի, իսկ Ադրբեջանը 4 գյուղ է պահանջում, անհանգստություններ են առաջացրել քաղաքացիների մոտ:
Բնակիչները դուրս են եկել փողոց և քաղաքական գործիչների հետ ստեղծված իրավիճակն են քննարկում:

  • Կիսվել: