երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Այս դժվարին օրերին եկեղեցին Ձեր Հայրապետությամբ սատար է կանգնում մեր հույզերին․ Սարգսյանը՝ Վեհափառին

Այս դժվարին օրերին եկեղեցին Ձեր Հայրապետությամբ սատար է կանգնում մեր հույզերին․ Սարգսյանը՝ Վեհափառին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել և իր բարեմաղթանքներն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Մեր պատմության բոլոր բարդ հանգրվաններում եկեղեցին հաստատուն հույսի ու հավատի ամուր հենասյուն է դարձել մեր ժողովրդի համար:

Ներկայիս դժվարին օրերին նույնպես, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ձեր Հայրապետությամբ սատար է կանգնում մեր հույզերին և ակնկալիքներին»,- մասնավորապես նշել է Արմեն Սարգսյանը:

  • Կիսվել: