երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19։16-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմին հարակից, այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։22-ին, մարվել հունվարի 1-ին, ժամը 13։40-ին։ Այրվել է մոտ 2000 հակ կուտակած անասնակեր։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 20 խոշոր եղջերավոր կենդանի։

  • Կիսվել: