երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այրվել է աղբատար մեքենա

Այրվել է աղբատար մեքենա

Հունիսի 6-ին, ժամը 12։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրի մոտակայքում, այրվում է «ZIL» մակնիշի աղբատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «GAZ-53» մակնիշի աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Մ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։21-ին։ Այրվել է աղբատար ավտոմեքենան՝ բեռնված կենցաղային աղբով (մոտ 8 խմ)։

  • Կիսվել: