ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Այրվածքներ ստացած զինծառայողների վիճակը բավարար է, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է. Ավանեսյան

Այրվածքներ ստացած զինծառայողների վիճակը բավարար է, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է. Ավանեսյան

Այրվածքներ ստացած զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ նման այրվածքներով հիվանդների բուժումը երկար է տևում. «Ինչպես գիտեք այրվածքներով սովորաբար հիվանդները բավական երկար բուժում են ստանում և որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք, ուստի վիճակն այս պահին բավարար է, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է և առաջիկայում էլ, ինչ անհրաժեշտ լինի նրանց առողջությունը վերականգնելու համար՝ կիրականացվի: Երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում, մենք այդ փուլը, բարեբախտաբար, հաթահարել ենք»:

  • Կիսվել: