«Այո»–ի շտաբի տարբերանշանի մրցույթի հաղթողը ստացավ 3 մլն դրամ մրցանակ
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանի մրցույթի հաղթողը 3 մլն դրամ մրցանակ ստացավ:
Նշենք, որ Դվին հյուրանոցային համալիրում ընթանում է սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքը:
Դրամահավաքի ընթացքում մրցույթի հաղթողին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց. «Ընտրությունը բավական բարդ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Garun Agency» կազմակերպությունը»:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 200-ից ավելի քաղաքացիներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպությունը՝ 2 մլն դրամ: