հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցությանը. Արայիկ Հարությունյան

Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցությանը. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անցկացրած ակցիաներին՝ նշեց, որ դա նորմալ գործընթաց է, կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել։

«Մենք  պատրաստ են այդ խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել, բայց ինչքան ես երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ  ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում»,- ընդգծեց նախարարը։

Անդրադառնալով իր հրաժարականի հետ կապված պահանջներին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ  գտնի, իր լիազորությունները բավարար չի կատարում։

Նախարարը նշեց, թե ինչու սկսեցին կրթության ոլորտի բարեփոխումներից հետո դաշնակցականները աղմկել. «Բազմիցս տապալել են այս ոլորտի համակարգումը։ Ճիշտն ասաց, այն արկղերը, որոնք երեկ բերել էին, պատրաստվում եմ լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են կրթության ոլորտին և հետ ուղարկեմ իրենց»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այդ քրգործերի մասին թե դատախազությունը, թե քննչական կոմիտեն հրապարակել են. «Նրանք այդ արկղերը հետ կստանան հենց այդ գործերով»։

Նա նաև դիմեց արտերկրում ապրող դաշնակներին։ Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը։ Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Կարծում եմ, որ Դաշնակցությունը՝ հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո, այլ կեցվածք պետք է դրսևորեր։ Նախ՝ հասկանար, թե ինչո՞ւ մերժվեց հասարակության կողմից, և երկրորդ՝ փոխեր անձերին, քանի որ նրանք տապալում են Դաշնակցությանը և շարունակում են տապալել», - ասաց Արայիկ Հարությունյանը։

 

 

  • Կիսվել: