հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այլընտրանքային ճանապարհը շատ հեռու է լիարժեք լինելուց, բայց ինտենսիվ աշխատանքներ են գնում. Ղուկասյան

Այլընտրանքային ճանապարհը շատ հեռու է լիարժեք լինելուց, բայց ինտենսիվ աշխատանքներ են գնում. Ղուկասյան

Վարչապետի խորհրդական ռոբերտ Ղուկասյանը, որն արդեն մեկ տարի է՝ կարելի է ասել՝ տեղափոխվել է Սյունիք, hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է այլընտրանքային ճանապարհներին:

Մասավորապես՝ նա խոսել է աղմկահարույց տեսանյութի մասին: ՛՛Երեկ տեսանյութ տարածվեց Կապան-Ճակատեն ճանապարհից, որտեղ դիակն ընկել էր մեքենայից՝ ճանապարհի անանցանելիության պատճառով։ Դա ավելի շատ Գեղանուշ-Ճակատեն ճանապարհն է։ Ես այդ օրը, ճիշտ ասած, Ճակատենում եմ եղել․․․, ինձ ասել են, որ մամուլում կա նման բան, չգիտեմ։ Այդ ճանապարհներն ընդհանրապես երթեւեկելի՞ են։ Այն ճանապարհները, որոնք կառուցվում են, երթեւեկելի են ամենագնացների համար, բայց հիմա այդ ճանապարհը խճապատվում է։ Մյուսն էլ Մեղրիով է, բոլորին հայտնի, Շվանիձորով գնում է Մեղրի։

Այդտեղ փորձել եմ ամեն ինչ անել, բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, օպերատիվ լուծումներ են ստանում։ Տրամադրել ենք նաեւ անհրաժեշտ քանակի վառելիք՝ տարբեր տեսակի, նաեւ վարչական շենքերում ենք թողել, որպեսզի, եթե պակասի, օգտագործեն։ Շարժական գազն է գնացել այնտեղ, որպեսզի մեքենաները լիցքավորվեն, վաղը, կարծում եմ, հեղուկ գազը կհասնի։ Բոլոր տեղերում, երբ մարդկանց ինչ-որ բան է պետք լինում, վարչական ղեկավարներին են ասում, համակարգում, կազմակերպում ենք, որ ժամանակին հասնի՛՛։

Վարչապետի խորհրդականը վստահեցրել է, որ ստեղծված իրավիճակում անում են ամեն ինչ, որ մարդիկ իրենց շատ նեղված չզգան: Նրա խոսքով՝ այսպես պիտի շարունակեն, մինչեւ այլընտրանքային ճանապարհը սկսի լիարժեք գործել։

Խոսելով ժամկետների մասին՝ Ղուկասյանը նշել է. ՛՛Ես մի քանի օր առաջ այնտեղ ոտքով քայլել եմ, բնականաբար, ասել, որ ճանապարհը լիարժեք է, շատ հեռու է լիարժեք լինելուց, բայց ինտենսիվ աշխատանքներ էին գնում։ Ես մեքենայով էլ եմ անցել, բարդ ճանապարհ է, եւ քանի որ աշխատանքներ են իրականացվում, դա հավելյալ էլի բարդացնում է, բայց համապատասխան մարմինները խոստացել էին, որ 2-3 օրվա մեջ կխճապատեն, եւ փակված ճանապարհին զուգահեռ ճանապարհը կսկսի գործել, որը կդառնա հիմնական՛՛։

Փաշինյանի խորհրդականը խոսել է նաեւ այն մասին, թե Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ կառուցելուց հետո այդ ճանապարհով որեւէ մեքենա երթեւեկե՞լ է։

Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Քանի որ վերջին մի շաբաթում Ճակատենի թեւի գյուղերում եմ եղել, չեմ կարող ասել, թե ինչ թողունակությամբ են մեքենաներ գնում, ես գիտեմ, որ Տաթեւ-Աղվանիով անցնում են պարսկական մեքենաներ, մյուս կողմի վերաբերյալ հիմա ինչ էլ ասեմ, պիտի լինի կարծիք, որովհետեւ վստահ չեմ՝ գնո՞ւմ են կամ ի՞նչ քանակությամբ են գնում։ Այն, ինչ որ ես իմացել եմ վերջին անգամ, ժամը մեկ՝ ռուսական կողմի ուղեկցությամբ, մեքենաներն անցնում են։ Կդժվարանամ ասել՝ այս օրերին ինտենսիվությունը փոխվե՞լ է, թե՞ ոչ՛՛։

  • Կիսվել: