շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Այգավանում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա. կա 4 տուժած

Այգավանում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա. կա 4 տուժած

Օգոստոսի 28-ին, ժամը 11։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդներից մեկին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: