երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Այգավան համայնքում խաչքար-հուշակոթող է կանգնեցվել

Այգավան համայնքում խաչքար-հուշակոթող է կանգնեցվել

Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում հանուն հայրենիքի նահատակված 11 քաջորդիների հիշատակին Այգավան համայնքում խաչքար է կանգնեցվել, հայտնում են Արարատի մարզպետարանից:

՛՛Խաչքար-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանն այսօր ներկա են եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներ, հերոսների հարազատները, այգավանցիներ:

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել տղաների հավերժ հիշատակին, խոնարհվել նրանց ծնած մայրերի առջև՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: