շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Նիվան բախվել է դիմացից համընթաց երթևեկող Կամազի հետնամասին, կան վիրավորներ

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Նիվան բախվել է դիմացից համընթաց երթևեկող Կամազի հետնամասին, կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վրեժ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է դիմացից համընթաց երթևեկող Սունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Թաթուլ Արզումանյանի վարած Կամազ 53212 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 38-ամյա Վ. Մ-ն և 41-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննիչ Թամազյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: