չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վանաձորում բախվել են 2 «Opel Astra»-ներ, այնուհետև դրանցից մեկը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Վանաձորում բախվել են 2 «Opel Astra»-ներ, այնուհետև դրանցից մեկը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, Ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 49-ամյա Արտակ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 48-ամյա Մացակ Չ․-ի վարած «Opel Astra» ավտոմեքենաները, որոնցից վերջինը այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի  և դասակի հրամանատարի Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: