շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն, կա 8 վիրավոր

Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն, կա 8 վիրավոր

Հուլիսի 13-ին՝ ժամը 15։27-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: