ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ավտովթար Կոտայքի մարզում. «Բալի» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել են «Land Rover» և «Volkswagen ID» մակնիշի ավտոմեքենաները

Ավտովթար Կոտայքի մարզում. «Բալի» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել են «Land Rover» և «Volkswagen ID» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Խաչատրյանի վարած «Land Rover» մակնիշի և 45-ամյա Հակոբ Ջանյանի վարած «Volkswagen ID» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկա:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի, և նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Խուդանյանն ու կրտսեր պարեկ Արկադիա Գրիգորյանը:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փատաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: