ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են ЗИЛ-131-ն ու Иж-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են ЗИЛ-131-ն ու Иж-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ օգոստոսի 14-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

 

Այդ օրը՝ ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 37․5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Տիգրան Մ․-ի վարած Иж-27175 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Քաջիկ Ս․-ի վարած ЗИЛ-131  մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: