կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու Nissan Tiida-ն

Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու Nissan Tiida-ն

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser Prado և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Աբրահամյանն ու Նարեկ Սահակյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

  • Կիսվել: