հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավտովթար` Երևանում. կա վիրավոր

Ավտովթար` Երևանում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Լիա Կերամիքս» խանութ-սրահի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները,հաղորդում է  Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի  տուժել է , ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» բժշկական կենտրոն:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժն պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Դ. Մարտիրոսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղում ուժեղացված ծառայություն է կատարվում : Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: