հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ավտովթար Երևանում․ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Chevrolet-ը

Ավտովթար Երևանում․ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Chevrolet-ը

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կորյուն և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են 35-ամյա Աննա Բ․-ի վարած BMW մակնիշի և 43-ամյա Սամվել Ք․-ի վարած Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, նույն գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Գևորգյանն ու Իլյա Սարգսյանը։Վթարի փաստով՝ ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

  • Կիսվել: