չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ավտովթար՝ Երևանում․ BMW-ն վերածվել է մետաղե ջարդոնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Ավտովթար՝ Երևանում․ BMW-ն վերածվել է մետաղե ջարդոնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի և ЗИЛ-130 G բեռնատար ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները և հերթապահություն են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխացել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճաապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: