երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու VAZ 2121-ը․ կան վիրավորներ

Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու VAZ 2121-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավթի Բեկ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով էլ մեքենաները դուրս են երթևեկելի գոտուց։ Niva-ն բախվել է բետոնե 2 սյուների, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել բնակչի տան տարածքում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամնատար Գևորգ Սալմանյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանն ու Արսեն Հովհաննիսյանը:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի և քննիչ Ալլա Գևորգյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ա․ Գևորգյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: