հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Ford Focus-ը. վերջինս էլ բախվել է փայտյա էլեկտրասյանը

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Ford Focus-ը. վերջինս էլ բախվել է փայտյա էլեկտրասյանը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աթոյան-Արեշ 15 փողոցների խաչմերուկում բախվել են 61-ամյա Հակոբ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և 62-ամյա Յաշա Բաբայանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենաները։՝

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Ford-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել փայտյա էլեկտրասյանը։ 

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչներ Վարազդատ Բաբայանն ու Կամո Ռաֆայելյանը։ Փաստի առթիվ նշված դասակում նյութեր են նախապատրաստավում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: