հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Նոյեմբերի 25-ին, ժամը 21։06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153-րդ կմ-ին բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1971 թ.) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1979 թ.)։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

  • Կիսվել: