երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար՝ Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին․ կա զոհ եւ տուժած

Ավտովթար՝ Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին․ կա զոհ եւ տուժած

Օգոստոսի 17-ին, ժամը 20։21-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհի առաջին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ն․, ծնված 1965 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթե արգելապատնեշին։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Հ․ Պ․-ին (ծնված 1989 թ․), Կ․ Պ-ին (ծնված 1988 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Հ․ Պ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

  • Կիսվել: