կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավտովթար Արարատի մարզում․ Volkswagen-ը բախվել է բնակչի տան բետոնապատ պարսպին․ կան վիրավորներ

Ավտովթար Արարատի մարզում․ Volkswagen-ը բախվել է բնակչի տան բետոնապատ պարսպին․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Հ․ Ենգոյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 29 տան բետոնապատ պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Ենգոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: