չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 16:50-ի սահմաններում՝ 25-ամյա Ա. Ալոյանն, իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ալոյանն ու նրա ուղևոր 6-ամյա Գ. Ա.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Մասիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գխավորությամբ:«Մասիս» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ազգականներ են: Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: