ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Ford-ն ու КамАЗ-ը, 7 վիրավորներից 5-ն անչափահասներ են

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Ford-ն ու КамАЗ-ը, 7 վիրավորներից 5-ն անչափահասներ են

Դեկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբայեդով փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Գրիգոր Օ․-ի վարած Ford մակնիշի  և 53-ամյա Սենիկ Ս․-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սենիկ Ս․-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Ֆլորա Օ․-ն, 14-ամյա Գոռ Օ․-ն, 6-ամյա Դավիթ Օ․-ն, 16-ամյա Անահիտ Հ․-ն, 7-ամյա Սպարտակ Հ․-ն և 14-ամյա Անի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Արարատի բաժնի Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Գրիգոր Օ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում, իսկ КамАЗ-ի վարորդ Սենիկ Ս․-ն աշխատում «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ում։ 

  • Կիսվել: