ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են 46–ամյա վարորդի Mercedes-ն ու 35–ամյա վարորդի КамАЗ-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Արարատի մարզում բախվել են 46–ամյա վարորդի Mercedes-ն ու 35–ամյա վարորդի КамАЗ-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Մասիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Տիգրան Պողոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչ, 35-ամյա Անատոլի Դյակոմովի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անդրանիկ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: