կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Ավտովթար Արագածոտնի մարզում. էլեկտրական «BYD» ավտոմեքենան Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին

Ավտովթար Արագածոտնի մարզում. էլեկտրական «BYD» ավտոմեքենան Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին

Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում էլեկտրական «BYD» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել հին ճանապարհահատվածում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահամանազատել են տարածքը: 
 
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 

  • Կիսվել: