երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին 610 հայտ կա

Ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին 610 հայտ կա

Փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին 610 հայտ կա։ Այդ մասին տեղեկանում ենք auction.mia.gov.am համակարգից։

Ամենամեծ մրցակցությունը (98) ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում է, սկզբնական գինը՝ 20 միլիոն դրամ (50 հազար դոլար): Թիվը կարող է փոխվել, գրանցումները հարթակում դեռևս շարունակվում են։

Համարների սեփականատերները որոշվելու են աճուրդի միջոցով, մինչև մեկնարկը համարանիշները ձեռք բերող անձինք մասնակցելու են քվեարկությանը, առաջին քվեարկողների քանակով կձևավորվի առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Աճուրդի մասնակցության պայմաններից է արժեքի հինգ տոկոսի կանխավճարը։

Քվեարկությունը սկսվել է փետրվարի 2-ին և կշարունակվի մինչև փետրվարի 12-ը։

  • Կիսվել: