Ավտոերթը ձախողելու հատուկ նպատակով ոստիկանները տարաբնույթ պատրվակներով երթից հանում են ավտոմեքենաները. հայտարարություն
Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում Ազգային֊ժողովրդավարական բևեռի այսօրվա հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթի մասնակիցների նկատմամբ։ Այս մասին ասված է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունում։
"Ավտոերթը ձախողելու հատուկ նպատակով ոստիկանները տարաբնույթ պատրվակներով երթից հանում են ավտոմեքենաները և տանում տուգանային հրապարակ։ Մեր հայրենակիցներին կոչ ենք անում առհասարակ անտեսել տապալվող ռեժիմի ջղաձգումները և էլ ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի հավաքներին, երթերին և այլ միջոցառումներին"։