շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ն սահմանափակումներ է մտցնում ավիափոխադրումներում. թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից

ՌԴ-ն սահմանափակումներ է մտցնում ավիափոխադրումներում. թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից

Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ:

«Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: