երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավինյանը խնդրեց մանրամասն ներկայացնել գարնանը ծառերի տնկման ծրագիրը

Ավինյանը խնդրեց մանրամասն ներկայացնել գարնանը ծառերի տնկման ծրագիրը

Պետք է խնդրեմ, որ մանրամասն ներկայացնեք մեր գարնանը ծառերի տնկման ծրագիրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանին:

«Դա պետք է լինի հստակ պլան, որը մենք կքննարկենք եւ որոշումներ կկայացնենք ինչպես նոր անտառային հատվածների, այնպես էլ ծառերի փոխարինման ծրագրով:

Նաեւ շատ կարեւոր է, որ մասնագիտական շրջանակների հետ նույնպես քննարկումներ ունենանք: Բայց մինչեւ որեւէ գործողություն մեզ պետք է ունենալ հստակ ծրագիր, որը կլինի քննարկված, հանրությանը ներկայացված եւ հանրային կարծիքները հաշվի առած»,-ասաց Ավինյանը:

Արմեն Բեգոյանն արձագանքեց, որ կարող է այդ մասին զեկուցել հաջորդ շաբաթ:

«Շատ լավ, բայց պրեզենտացիայով կկարողանա՞ք մյուս շաբաթ զեկուցել»,- հարցրեց Ավինյանը եւ ստացավ դրական պատասխան:

  • Կիսվել: