երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավինյանն Ավանում ծանոթացել է իրականացված և առաջիկայում մեկնարկող բարեկարգման աշխատանքներին

Ավինյանն Ավանում ծանոթացել է իրականացված և առաջիկայում մեկնարկող բարեկարգման աշխատանքներին

Ավանում ծանոթացանք իրականացված և առաջիկայում մեկնարկող բարեկարգման աշխատանքներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Բարեկարգման ծրագրում ընդգրկված Երևանի թիվ 51 մանկապարտեզը շրջայցի առաջին հասցեն էր։ 60-ականներին կառուցված և մինչ օրս չհիմնանորոգված մանկապարտեզը վերանորոգումից հետո ոչ միայն կունենա անվտանգ ու հարմարավետ պայմաններ, այլև 280-ի փոխարեն կընդունի անհամեմատ մեծ թվով փոքրիկների։

Նոր նախագծերի մեկնարկից բացի տարեկան նախագծերով բարեկարգված բակերի ու խաղահրապարակների թիվը Ավանում փուլ առ փուլ ավելանում է։

Վառ օրինակ է առանձնատներով առանձնացող 6-րդ թաղամասը, որն արդեն ունի հարմարվետ պուրակ ու ֆուտբոլի դաշտ։

Ընդհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք: Վերջին հինգ տարում իրականացված ու իրականացվող նախագծերի արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվեն 24 բակերում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: